Վերոնիկա Կրաշեննիկովա. «Նեթանյահուն ՀԳՀԾ-ի խախտման համար փաստեր չի ներկայացրել»
«Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության գերագույն խորհրդի անդամն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու սպառնալիքով ԱՄՆ-ը ցանկանում է միջուկային համաձայնությունը դարձնել Իրանին ճնշելու լծակ»:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ Արտաքին քաղաքական հետազոտությունների եւ նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովան կիրակի օրն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալը ԱՄՆ-ին հնարավորություն է տալու հակաիրանական պատժամիջոցներ սահմանել: ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառելու համար միայն պատրվակի կարիք ունի»:
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անցյալ շաբաթվա բեմադրությանը, Կրաշեննիկովան ավելացրել է.«Ներկայացված փաստերը 15 տարի առաջվա են և շատ երկրների ղեկավարներ՝ մասնավորապես եվրոպացի պետայրերը Նոթանյահուի հայտարարությանը հակազդելով հայտարարել են, որ ՄԱԳԱՏԷ-ն առ այսօր 10 անգամ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր հանձնառություններին»: