Վերոնիկա Կրաշեննիկովա. «Նեթանյահուն ՀԳՀԾ-ի խախտման համար փաստեր չի ներկայացրել»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i90754-Վերոնիկա_Կրաշեննիկովա._Նեթանյահուն_ՀԳՀԾ_ի_խախտման_համար_փաստեր_չի_ներկայացրել
«Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության գերագույն խորհրդի անդամն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու սպառնալիքով ԱՄՆ-ը ցանկանում է միջուկային համաձայնությունը դարձնել Իրանին ճնշելու լծակ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2018 13:48 Asia/Tehran
  • Վերոնիկա Կրաշեննիկովա. «Նեթանյահուն ՀԳՀԾ-ի խախտման համար փաստեր չի ներկայացրել»

«Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության գերագույն խորհրդի անդամն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու սպառնալիքով ԱՄՆ-ը ցանկանում է միջուկային համաձայնությունը դարձնել Իրանին ճնշելու լծակ»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ Արտաքին քաղաքական հետազոտությունների եւ նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովան կիրակի օրն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալը ԱՄՆ-ին հնարավորություն է տալու հակաիրանական պատժամիջոցներ սահմանել: ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառելու համար միայն  պատրվակի կարիք ունի»:

Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անցյալ շաբաթվա բեմադրությանը, Կրաշեննիկովան ավելացրել է.«Ներկայացված փաստերը 15 տարի առաջվա են և շատ երկրների ղեկավարներ՝ մասնավորապես եվրոպացի պետայրերը Նոթանյահուի հայտարարությանը հակազդելով հայտարարել են,  որ ՄԱԳԱՏԷ-ն առ այսօր 10 անգամ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնացել իր հանձնառություններին»: