Լիբանանի ժողովուրդը նշեց ընտրություններում դիմադրության թեկնածուների հաղթանակը
Լիբանանից ստացված հաղորդումները վկայում են այդ երկրի խորհրդարանական ընտրություններում դիմադրության և նրա դաշնակից ուժերի թեկնածուների հաղթանակի մասին:
«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Ալ-Մայադին» հեռուստակայանին հաղորդել է, որ Լիբանանի հարավի երեք ընտրատարածքներում հաղթել են Դիմադրությանը հարող «Ալ-Ամալ վա Ալ-Վաֆա» ընտրացուցակի բոլոր թեկնածուները:
Հեզբոլլահը և «Ամալ» շարժումն այս ընտրություններում ներկայացրել էին «Ալ-Ամալ վա Ալ-Վաֆա» (Հույս և հավատարմություն) համատեղ ընտրացուցակը:
Սոցիալական կայքերի օգտատերերը վիրտուալ միջավայրում հրապարակել են դիմադրության և նրա դաշնակից ուժերի թեկնածուների հաղթանակի առիթով կազմակերպված ժողովրդային տոնախմբության տեսագրությունները:
Լիբանանի ՆԳ նախարար Նոհադ Ալ-Մանշուղը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,2 տոկոսը:
Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան կիրակի օրը:
Ընտրություններին մասնակցում էին 77 ընտրացուցակներով առաջադրված 583 թեկնածուներ, որոնցից 128-ը խորհրդարան անցնելու մանդատ են ստանալու:
Ընտրությունները տեղի ունեցան այն պայմաններում, երբ գործող խորհրդարանը 2009 թվականից ի վեր երեք անգամ տեխնիկական ու ապահովական տարբեր պատճառներով երկարացրել էր իր գործունեության շրջանը: Այս ընտրություններում գլխավոր մրացկցությունը գնում էր արևմտյան ուժերի, նաև արաբ որոշ ռեժիմների, այդ թվում սաուդացիների կողմից հովանավորվող «Մարտի 14»-ի հոսանքի և Հեզբոլլահին մոտիկ կանգնած «Մարտի 8»-ի հոսանքների միջև: