ԱՄՆ-ն ավիաբազա է հիմնում Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i910-ԱՄՆ_ն_ավիաբազա_է_հիմնում_Սիրիայում
Սիրիայի զինվորական ու անվտանգության աղբյուրներ ասում են, թե ԱՄՆ-ի հատուկ ծառայության ուժերն ու ռազմական ոլորտի փորձագետներ ավիաբազա են հիմնում Սիրիայի հյուսիս-արևելքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2016 04:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ավիաբազա է հիմնում Սիրիայում

Սիրիայի զինվորական ու անվտանգության աղբյուրներ ասում են, թե ԱՄՆ-ի հատուկ ծառայության ուժերն ու ռազմական ոլորտի փորձագետներ ավիաբազա են հիմնում Սիրիայի հյուսիս-արևելքում:

Այս աղբյուրները շաբաթ օրը «Ֆրանս Պրես»-ի հետ զրույցում հայտարարեցին, որ ամերիկյան ուժեր ընդարձակում են Հասաքա նահանգում գտնվող Ռեմիլան քաղաքի ավիաբազան:

Մինչև շուրջ հինգ տարի առաջ Սիրիայում ճգնաժամի սկսվելն այս փոքր օդանավակայանից օգտվում էին փոքր ծավալի օդանավեր, որոնք պրոֆիլակտիկ աշխատանքներ էին իրականացնում մերձակա հողագործական տարածքներում ու ագարակներում:

Սիրիայի զինվորական մի աղբյուր հայտարարել է, որ շուրջ հարյուր ամերիկացի փորձագետներ ժողովրդին պաշտպանող միավորներին մաս կազմող քուրդ պայքարող ուժերի համագործակցությամբ ընդլայնել են օդանավակայանի վազքուղին և վերանորոգել նրա որոշ կառույցները:

Պենտագոնը չի հաստատել այս ավիաբազայի մասին հրապարակված զեկույցները: Համաձայն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հայտարարության այդ երկրի բանակը Սիրիայում իր վերահսկողության տակ չունի որևէ ավիաբազա: