Իրաքում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i91286-Իրաքում_մեկնարկել_են_խորհրդարանական_ընտրությունները
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբբադին երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել շաբաթ օրը այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2018 07:17 Asia/Tehran
  • Իրաքում մեկնարկել են  խորհրդարանական ընտրությունները

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբբադին երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել շաբաթ օրը այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Ալ-Ալամ» ցանցի հաղորդման համաձայն, Աերբելա և Նաջաֆ նահանգների անվտանգության կառույցների պաշտոնատարները հայտարարել են , որ այս մարզերում տեղակայված են ավելի քան 50 հազար զինված ուժեր և ոստիկանություն՝ ընտրությունների անվտանգությունը ապահովելու համար:

Քերբալա նահանգը նախապատրաստվում է շաբաթ օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և թեկնածուները մրցում են խորհրդարանում 11 տեղերի համար:

Իրաքի խորհրդարանական ընտրություններում 320 քաղաքական կուսակցություններ կմրցակցեն միմյանց հետ: Ընտրություններին ընդգրկված են 205 կուսակցություններ և քաղաքական խմբակներ, 88 ընտրական ցուցակներով, 27 ընտրական տեղամասերում: Ընտրություններին կմասնակցի 329 թեկնածու: