Իրաքում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբբադին երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել շաբաթ օրը այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Ալ-Ալամ» ցանցի հաղորդման համաձայն, Աերբելա և Նաջաֆ նահանգների անվտանգության կառույցների պաշտոնատարները հայտարարել են , որ այս մարզերում տեղակայված են ավելի քան 50 հազար զինված ուժեր և ոստիկանություն՝ ընտրությունների անվտանգությունը ապահովելու համար:
Քերբալա նահանգը նախապատրաստվում է շաբաթ օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և թեկնածուները մրցում են խորհրդարանում 11 տեղերի համար:
Իրաքի խորհրդարանական ընտրություններում 320 քաղաքական կուսակցություններ կմրցակցեն միմյանց հետ: Ընտրություններին ընդգրկված են 205 կուսակցություններ և քաղաքական խմբակներ, 88 ընտրական ցուցակներով, 27 ընտրական տեղամասերում: Ընտրություններին կմասնակցի 329 թեկնածու: