Հայտարարվել են Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. Մուղթադա Սադի կոալիցիան հաղթել
Իրաքի Սադր շարժման ղեկավար Մուղթադա ալ-Սադրի կազմած Ալ-Սաերուն կոալիցիան հաղթել է Իրաքի խորհրդարանական ընտրություններում:
Իրաքի ԿԸՀ տվյալների համաձայն՝ Մուղտադա ալ-Սադրի ղեկավարած Սաերուն կոալիցիան 54 խորհրդարանական մանդատներով հաղթել է Իրաքի խորհրդարանական ընտրություններում:
«Բադր» ռազմական կառույցի առաջնորդ Հադի ալ-Ամերիի գլխավորած «Նվաճում» կուսակցությունը շահել է 47 տեղ:
Վարչապետ Հեյդար ալ-Աբադիի «Հաղթանակ» կուսակցությունը ևս շահել է 42 տեղ:
Ավելի վաղ, Իրաքի Սադր շարժման առաջնորդը հայտարարել էր, որ երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակած բոլոր քաղաքական հոսանքերը կմասնակցեն կառավարության ձևավորման գործին:
Իրաքի խորհրդարանական ընտրությունները կայացան մայիսի 12-ին, մոտ 11 միլիոն իրաքցիների մասնակցությամբ և ընտրողների 44 տոկոս ցուցանիշով: