Հայտարարվել են Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. Մուղթադա Սադի կոալիցիան հաղթել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i91912-Հայտարարվել_են_Իրաքի_խորհրդարանական_ընտրությունների_վերջնական_արդյունքները._Մուղթադա_Սադի_կոալիցիան_հաղթել
Իրաքի Սադր շարժման ղեկավար Մուղթադա ալ-Սադրի կազմած Ալ-Սաերուն կոալիցիան հաղթել է Իրաքի խորհրդարանական ընտրություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2018 07:56 Asia/Tehran
  • Հայտարարվել են Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները.  Մուղթադա Սադի կոալիցիան հաղթել

Իրաքի Սադր շարժման ղեկավար Մուղթադա ալ-Սադրի կազմած Ալ-Սաերուն կոալիցիան հաղթել է Իրաքի խորհրդարանական ընտրություններում:

Իրաքի ԿԸՀ տվյալների համաձայն՝ Մուղտադա ալ-Սադրի ղեկավարած Սաերուն կոալիցիան  54 խորհրդարանական մանդատներով հաղթել է Իրաքի խորհրդարանական ընտրություններում: 

«Բադր» ռազմական կառույցի առաջնորդ Հադի ալ-Ամերիի գլխավորած «Նվաճում» կուսակցությունը շահել է 47 տեղ: 

Վարչապետ Հեյդար ալ-Աբադիի «Հաղթանակ» կուսակցությունը ևս շահել է 42 տեղ:

Ավելի վաղ, Իրաքի Սադր շարժման առաջնորդը հայտարարել էր, որ երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակած բոլոր քաղաքական հոսանքերը կմասնակցեն կառավարության ձևավորման գործին:

Իրաքի խորհրդարանական ընտրությունները կայացան մայիսի 12-ին, մոտ 11 միլիոն իրաքցիների մասնակցությամբ և ընտրողների 44 տոկոս ցուցանիշով: