Ֆեյսալ Մեղդադ.«Միջազգային կոալիցիան դիտավորյալ ռմբակոծել է Սիրիայի նավթահորերը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92234-Ֆեյսալ_Մեղդադ._Միջազգային_կոալիցիան_դիտավորյալ_ռմբակոծել_է_Սիրիայի_նավթահորերը
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է.«Միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ դիտավորյալ ռմբակոծել է Սիրիայի նավթահորերը, որպեսզի Դամասկոսի կառավարությունը չկարողանա օգտվել դրանցից»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 23, 2018 13:51 Asia/Tehran
  • Ֆեյսալ Մեղդադ.«Միջազգային կոալիցիան դիտավորյալ ռմբակոծել է Սիրիայի նավթահորերը»

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է.«Միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ դիտավորյալ ռմբակոծել է Սիրիայի նավթահորերը, որպեսզի Դամասկոսի կառավարությունը չկարողանա օգտվել դրանցից»:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսությունը, Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ֆեյսալ Ալ-Մեղդադը հստակեցրել է.«Սիրիայի կառավարությունը իր դաշնակից երկրներին կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում աջակցել Դամասկոսին: Ի դեպ ռուսական ուժերը, իրանցի խորհրդատուները և Հեզբոլլահը ահաբեկիչների դեմ մղվող պայքարում լիովին համագործակցում են Սիրիայի կառավարության հետ»:

Սիրիայի ԱԳ փոխնախարարը այդ երկրից օտարերկրյա ուժերի դուրս գալու կապակցությամբ Ռուսաստանի կոչի վերաբերյալ ասել է.«Այս հարցը Սիրիայի իշխանության լիազորությունների մեջ է մտնում և որևէ մեկին չի թույլատրվում որոշել ով մնա կամ ով չմնա այս երկրի տարածքում»: