Գազայի հատվածը գտնվում է ճգնաժամային պայմաններում. ՄԱԿ
Միջին Արևելքի հարցերով ՄԱԿ-ի համադրողը չորեքշաբթի օրն ընդգծեց. «Գազայի հատվածը գտնվում է ճգնաժամային պայմաններում»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նիկոլայ Մլադենովը Միջին Արևելքի զարգացումների քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի ամսական նիստում Սիոնիստական ռեժիմին կոչ արեց հրաժարվել պաղեստինցի ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելուց:
Ավելի վաղ, հակազդելով «վերադարձի իրավունք» մեծ երթի ժամանակ պաղեստինցի մանկան նահատակությանը, նա ընդգծել էր. «Իսրայելցի դիպուկահարների կողմից պաղեստինցի երեխաներին սպանելն դառնալն ամոթալի է»:
«Վերադարձի իրավունք» խաղաղ երթը Հողի օրվա առիթով սկսվեց անցած մարտի 30-ից՝ Գազայի հատվածում ու դեռ շարունակվում է:
Մարտի 30-ից ի վեր այս երթի ընթացքում նահատակվել են ավելի քան 112 պաղեստինցիներ , շուրջ 13000 ուրիշներ վիրավորվել են:
Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն, նահատակներից 13-ը երեխաներ են:
Բացի այդ, վիրավորվել են 2096 երեխաներ և 1029 կայանք:
Ղոդսը բռնազավթած ռեժիմի զորայինները, միայն երկուշաբթի օրը սպանել են 65 և վիրավորել ավելի քան 2900 պաղեստինցիների:
Շատ երկրներ, այդ թվում ԻԻՀ-ն ու միջազգային կառույցներ դատապարտել են սիոնիստների այս ոճրագործությունը: