Գազայի հատվածը գտնվում է ճգնաժամային պայմաններում. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92256-Գազայի_հատվածը_գտնվում_է_ճգնաժամային_պայմաններում._ՄԱԿ
Միջին Արևելքի հարցերով ՄԱԿ-ի համադրողը չորեքշաբթի օրն ընդգծեց. «Գազայի հատվածը գտնվում է ճգնաժամային պայմաններում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2018 01:48 Asia/Tehran
  • Գազայի հատվածը գտնվում է ճգնաժամային պայմաններում. ՄԱԿ

Միջին Արևելքի հարցերով ՄԱԿ-ի համադրողը չորեքշաբթի օրն ընդգծեց. «Գազայի հատվածը գտնվում է ճգնաժամային պայմաններում»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նիկոլայ Մլադենովը Միջին Արևելքի զարգացումների քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի ամսական նիստում Սիոնիստական ռեժիմին կոչ արեց հրաժարվել պաղեստինցի ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելուց:

Ավելի վաղ, հակազդելով «վերադարձի իրավունք» մեծ երթի ժամանակ պաղեստինցի մանկան նահատակությանը, նա ընդգծել էր. «Իսրայելցի դիպուկահարների կողմից պաղեստինցի երեխաներին սպանելն դառնալն ամոթալի է»:

«Վերադարձի իրավունք» խաղաղ երթը Հողի օրվա առիթով սկսվեց անցած մարտի 30-ից՝ Գազայի հատվածում ու դեռ շարունակվում է:

Մարտի 30-ից ի վեր այս երթի ընթացքում նահատակվել են ավելի քան 112 պաղեստինցիներ , շուրջ 13000 ուրիշներ վիրավորվել են:

Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն, նահատակներից 13-ը երեխաներ են:

Բացի այդ, վիրավորվել են 2096 երեխաներ և 1029 կայանք:

Ղոդսը բռնազավթած ռեժիմի զորայինները, միայն երկուշաբթի օրը սպանել են 65 և վիրավորել ավելի քան 2900 պաղեստինցիների:

Շատ երկրներ, այդ թվում ԻԻՀ-ն ու միջազգային կառույցներ դատապարտել են սիոնիստների այս ոճրագործությունը: