Լիբանանի բանակի հաղորդագրությունը «Դիմադրության տոնի ու ազատագրման» 18-րդ տարեդարձի կապակցությամբ
Լիբանանի հարավային շրջանների ազատագրման 18-րդ տարեդարձի օրը Լիբանանի բանակը կարևորել է Սիոնիստական ռեժիմի սադրանքներին դիմակայելու անհրաժեշտությունը:
Մայիսի 25-ը Սիոնիստական ռեժիմի հսկողությունից Լիբանանի հարավային շրջանի ազատագրման օրն է, որ հռչակվել է «Դիմադրության ու ազատագրման» տոն:
Հինգշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ Լիբանանի բանակը շեշտել է.«18 տարի անցնելուց հետո էլ «Դիմադրության ու ազատման» տոնը փայլում է Լիբանանի պատմության երկնակամարում և լիբանանցիները ամեն տարի պարծանքով տոնում են իսրայելական թշնամու նկատմամբ արձանագրած հաղթանակի, բարության սահմաննի ամրապնդման, ազգային իշխանության և նահատակների ու վիրավորների անձնազոհության ու դիմադրության պանծալի տոնը:
Այս հաղորդագրության մեջ Լիբանանի բանակը հստակեցրել է.«Դիմադրության ուժերն ու Լիբանանի բանակը շարունակում են քայլել իրեց օրինական իրավունքների պաշտպանման ճանապարհով և բոլոր զորայինները պետք է պատրաստ լինեն պաշտպանելու իրենց հայրենքի արժանապատվությունը»:
2000թ. մայիսի 21-ին Լիբանանի հարավային շրջանում շղթայազերծվել էր Սիոնիստական ռեժիմի ու նրա վարձկանների դեմ Լիբանանի պատերազմը և 4 օրվա ընթացքում սիոնիստ վերջին զինվորն էլ հարկադրված լքեց Լիբանանի հարավային շրջանը, որպեսզի մայիսի 25-ը հռչակվի որպես Լիբանանի հարավային շրջանի ազատագրման օր: