Ռամազան ամսին սիոնիստները ուժեղացրել են պաղեստինցիների դեմ հարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92468-Ռամազան_ամսին_սիոնիստները_ուժեղացրել_են_պաղեստինցիների_դեմ_հարձակումները
Ռամազան ամսի սկզբից սիոնիստ բանակայինները ուժեղացրել են Հորդանան գետի արևմտյան ափի և Երուսաղեմի պաղեստինցիների դեմ հարձակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2018 14:36 Asia/Tehran
  • Ռամազան ամսին սիոնիստները ուժեղացրել են պաղեստինցիների դեմ հարձակումները

Ռամազան ամսի սկզբից սիոնիստ բանակայինները ուժեղացրել են Հորդանան գետի արևմտյան ափի և Երուսաղեմի պաղեստինցիների դեմ հարձակումները:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ ռամազան ծոմապահության ամսվա սկզբից սիոնիստ բանակայինները շարունակում են պաղեստինցիների ձերբակալումը: Ռամազան ամսվա առաջին վեց օրերին ձերբակալվել են 40 պաղեստինցիներ:

Այդ ոտնձգությունները կատարվում են այնպիսի պայմաններում, երբ սիոնիստ ավանաբնակներն ունենալով սիոնիստ բանակայինների աջակցությունն ամեն օր ոտնձգություններ են իրականացնում Ալ-Աղսա մզկիթի դեմ:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմի բանակի ծովային գվարդիան նոր ուժեր է հավաքագրել՝ ՀԱՄԱՍ-ի ծովուժին դիմագրավելու և Ղասսամի գումարտակների ներթափանցումն օկուպանտ տարածքներ կանխելու համար: Հիշյալ խումբը վերջին օրերին Գազայի ափամերձ տարածքներում վարժություններ է իրականացրել: