Սիոնիստական ռեժիմը հրաժարվել է Գազայի հատվածում պատերազմ սանձազերծելու մտքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92874-Սիոնիստական_ռեժիմը_հրաժարվել_է_Գազայի_հատվածում_պատերազմ_սանձազերծելու_մտքից
Երբ Պաղեստինի դիմադրությունը ուժգին պատասխան տվեց Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած վերջին հարձակումներին, այդ ռեժիմի անվտանգության կաբինետը հայտարարել է, որ Թել Ավիվը Գազան վերստին գրավելու և պատերազմ սկսելու մտադրություն չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2018 15:06 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը հրաժարվել է Գազայի հատվածում պատերազմ սանձազերծելու մտքից

Երբ Պաղեստինի դիմադրությունը ուժգին պատասխան տվեց Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած վերջին հարձակումներին, այդ ռեժիմի անվտանգության կաբինետը հայտարարել է, որ Թել Ավիվը Գազան վերստին գրավելու և պատերազմ սկսելու մտադրություն չունի:

Հղում անելով Yediot Ahronot  օրաթերթին, ՖԱՐՍ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի կաբինետը երեկ գումարած նիստից հետո, հերքել է Գազայի հատվածի վերստին օկուպացման տարբերակը: Իսրայելի ռեժիմի անվտանգության կաբինետի անդամները պաշտպանել են  բախումներին վերջ դնելու՝ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանի որոշումը:

Ի պատասխան Գազայի հատվածում սիոնիստների վերջին ոճրագործությունների, Պաղեստինի Դիմադրությունը երեքշաբթի օրը առնվազն 22 հրթիռ է կրակել օկուպացված տարածքների ուղղությամբ , ինչը եղել է  աննախադեպ 2014 թ. ամռանը տեղի ունեցած 50-օրյա պատերազմից ի վեր: