Վեցօրյա պատերազմի տարելիցի սեմին Սիոնիստական ռեժիմը պատրաստ դրության մեջ է դրվել
1967 թվականի վեցօրյա պատերազմի տարելիցի սեմին , երեքշաբթի հունիսի 5-ին պաղեստինցիների ցույցերը դիմագրավելու նպատակով, Սիոնիստական ռեժիմի բանակը պատրաստ դրություն է հայտարարել:
Ըստ «Պաղեստին Ալ-Յոմ» գործակալության հաղորդման, Սիոնիստական ռեժիմի բանակը մեծացրել է Գազայի հատվածի սահմանին և Հորդանան գետի արևմտյան ափին իր ուժերի ներկայությունը: Երկուշաբթի օրը ռեժիմի բանակը և ոստիկանությունը նիստ է գումարելու՝ իրավիճակը գնահատելու և պաղեստինցիների ցույցերը բռնաճնշելու եղանակները քննարկելու համար:
«Վերադարձի իրավունքը» քայլերթի կազմակերպիչ հանձնախումբը Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել մասնակցել երեքշաբթի օրվա ծավալուն ցույցերին:
Վեցօրյա պատերազմը տեղի է ունեցել 1967 թվականի հունիսի 5-ից 10-ը՝ Իսրայելի և Եգիպտոսի, Սիրիայի ու Հորդանանի միջև: Պատերազմը սկսվեց հունիսի 5-ին՝ Եգիպտոսի ռազմաբազայի վրա Սիոնիստական ռեժիմի ավիահարձակումներով և հանգեցրեց Հորդանան գետի արևմտյան ափի, Ղոդսի արևելյան շրջանի, Գազայի հատվածի, Սիրիայում Գոլանի բարձրունքների բռնագրավմանը և հարյուր հազարավոր պաղեստինցիների ու սիրիացիների անօթևան դառնալուն:
Ավելի քան հիսուն տարի անց, Սիոնիստական ռեժիմը շարունակում է Հորդանան գետի արևմտյան ափի օկուպացումը ՝ Գազայի հատվածը ցամաքային, օդային ու ծովային պաշարումների ենթարկելով: