Սիրիայում ԱՄՆ-ի կոալիցիայի օդային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
Սիրիայի հարավային Հասեկե նահանգի Ջազա բնակավայրի ուղղությամբ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածի հետևանքով զոհվել է 10 խաղաղ բնակիչ:
Հարձակումը տեղի է ունեցել Հասեկե նահանգի Ջազա բնակավայրի ուղղությամբ: Նշվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Այդ մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ, Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակեպությունը հաղորդել էր, որ 2014-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում Սիրիայում կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով զոհվել է 3230խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 800 երեխա:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին հղած նամակներում բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի հարձակումները պատերազմական հանցագործություններ են: