Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
Հունիս 09, 2018 13:50 Asia/Tehran
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքի իր գրասենայկում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին՝ Մուհամեդ Ֆաթհալիին։
Հանդիպումն առիթ է հանդիսացել տեսակետների փոխանակման Միջին Արևելքի, մասնավորապես՝ Լիբանանի և Սիրիայի ներկա իրավիճակին առնչվող հարցերի շուրջ:
Թե՛ Նորին Սրբությունը, և թե՛ դեսպանն անդրադարձել են Իրանի հայ համայնքին, որը շարունակում է իր դրական մասնակցությունն ունենալ երկրի զարգացման և առաջադիմության մեջ:
a1plus.am
Պիտակ