Պաղեստինի Առողջապահության նախարարություն.«Սիոնիստները նպատակաուղղված կերպով բժշկական անձնակազմին են թիրախ դարձնում »
Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմի ուժերը Գազայի հատվածում բժշկական անձնակազմի դեմ ահաբեկչական գործողություններ են ծրագրում և նպատակաուղղված կերպով վերջիններիս թիրախ դարձնում»:
Հղում անելով «Պաղեստին Ալ-Յոմ» հեռուստաընկերությանը, ԻՍՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Գազայի հատվածում Պաղեստինի Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Ղադրեն հավաստիացրել է.«Առ այսօր Սիոնիստական ռեժիմի բանակայինների կողմից սպանվել են «Վերադարձի իրավունք» մեծ երթի ընթացքում վիրավորներին օգնություն ցուցաբերող բժշկական անձնակազմի երկու անդամներ»:
Պաղեստինի Առողջապահության նախարարության խոսնակը հավելել է.«Առ այսօր «Վերադարձի իրավունք» երթի ընթացքում բժշկական անձնակազմի խաղաղ գործունեության ընթացքում Սիոնիստական ռեժիմի բանակայինները վնասել են շտապօգնության 40 մեքենա»:
Վերջերս պաղեստինցի բուժքույր Ռազան Ալ-Նաջջարը սպանվեց իսրայելցի զորայինների կողմից, երբ օգնում էր Գազայի հատվածի սահմանին «Վերադարձի իրավունք» երթին մասնակցած իր հայրենակիցներին: