ՄԱԿ.«Եմենին տրամադրվող օգնությունը պայմանավորված է Ալ-Հադիդայի գործունեությամբ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93988-ՄԱԿ._Եմենին_տրամադրվող_օգնությունը_պայմանավորված_է_Ալ_Հադիդայի_գործունեությամբ
Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համադրողը հայտարարել է.«Եմենի ժողովրդին օգնելու հարցում Ալ-Հադիդա նավահանգիստն այլ տարբերակ չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2018 14:18 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Եմենին տրամադրվող օգնությունը պայմանավորված է Ալ-Հադիդայի գործունեությամբ»

Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համադրողը հայտարարել է.«Եմենի ժողովրդին օգնելու հարցում Ալ-Հադիդա նավահանգիստն այլ տարբերակ չունի»:

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ նշելով, որ ՄԱԿ-ի տասնյակ պաշտոնյաներ շարունակում են «Ալ-Հադիդա» նավահանգստում իրենց գործունեությունը, Լիզարդի Գրանդին ասել է.«Ալ-Հադիդա նավահանգստին օգնելու նպատակով այլընտրանքային նավահանգիստներ գտնելու կազմակերպության ջանքերն արդյունավետ չեն եղել: Օդային ու ծովային հարձակումների ընթացքում նավահանգիստը շարունակում է իր գործունեությունը»:

«Եմենին օգնելու համար այդ նավահանգստից ավելի հարմար նավահանգիստ չկա»-ասել է Գրանդին:

Ալ-Հադիդա նավահանգստի դեմ սաուդական կոալիցիայի և Եմենում նրանց դրածոների հարձակումները սկսվել են չորեքշաբթի օրը : Դա այն դեպքում, երբ սննդային ու բժշկական օգնությունների մեծ մասը հենց այդ նավահանգստի միջոցով են Եմեն հասնում: