ՄԱԿ.«Եմենին տրամադրվող օգնությունը պայմանավորված է Ալ-Հադիդայի գործունեությամբ»
Եմենում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համադրողը հայտարարել է.«Եմենի ժողովրդին օգնելու հարցում Ալ-Հադիդա նավահանգիստն այլ տարբերակ չունի»:
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ նշելով, որ ՄԱԿ-ի տասնյակ պաշտոնյաներ շարունակում են «Ալ-Հադիդա» նավահանգստում իրենց գործունեությունը, Լիզարդի Գրանդին ասել է.«Ալ-Հադիդա նավահանգստին օգնելու նպատակով այլընտրանքային նավահանգիստներ գտնելու կազմակերպության ջանքերն արդյունավետ չեն եղել: Օդային ու ծովային հարձակումների ընթացքում նավահանգիստը շարունակում է իր գործունեությունը»:
«Եմենին օգնելու համար այդ նավահանգստից ավելի հարմար նավահանգիստ չկա»-ասել է Գրանդին:
Ալ-Հադիդա նավահանգստի դեմ սաուդական կոալիցիայի և Եմենում նրանց դրածոների հարձակումները սկսվել են չորեքշաբթի օրը : Դա այն դեպքում, երբ սննդային ու բժշկական օգնությունների մեծ մասը հենց այդ նավահանգստի միջոցով են Եմեն հասնում: