Կարևորվել է առանց արտասահմանյան միջամտության Իրաքի նոր կառավարության կազմավորումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94242-Կարևորվել_է_առանց_արտասահմանյան_միջամտության_Իրաքի_նոր_կառավարության_կազմավորումը
Սեյեդ Ամմար Հեքիմի գլխավորած Իրաքի ազգային իշխանություն կուսակցության անդամներից մեկը կարևորել է նոր կառավարության կազմավորման հարցում արտաքին ճնշումներին ուշադրություն չդարձնելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2018 07:20 Asia/Tehran
  • Կարևորվել է առանց արտասահմանյան միջամտության Իրաքի նոր կառավարության կազմավորումը

Սեյեդ Ամմար Հեքիմի գլխավորած Իրաքի ազգային իշխանություն կուսակցության անդամներից մեկը կարևորել է նոր կառավարության կազմավորման հարցում արտաքին ճնշումներին ուշադրություն չդարձնելը:

«Ալ-Ղոդ փրես» գործակալությանը տված հարցազրույցում, Հոսեյն Ալ-Մասուդին ասել է.«Իրաքում եռյակ իշխանությունների ղեկավարների ընտրությամբ և խորհրդարանի առաջին նիստի անցկացմամբ, պետք է կանխել տարածաշրջանային ու վերտարածաշրջանային ուժերի ազդեցությունը նոր կառավարության կազմավորման հարցում»:

Իրաքի ազգային իշխանություն կուսակցության ղեկավար՝ Սեյեդ Ամմար Հեքիմը պահանջում է ազգային մեծամասնության կառավարության կազմավորման, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդին ծառայություն մատուցելու նպատակով թափ հաղորդել խորհրդարանական ֆրակցիայի կազմավորմանը:

Իրաքի խորհրդարանական ընտրությունները կայացել են 2018թ. մայիսի 12-ին, շուրջ 12 միլիոն իրաքցիների և ժողովրդիավելի քան  44 տոկոսի մասնակցությամբ: