Սիրիայի բանակը Փալմիրայի կենտրոնում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i9427-Սիրիայի_բանակը_Փալմիրայի_կենտրոնում_է
Սիրիայի կառավարական բանակը և «Անապատի բազեներ» աշխարհազորայինների ջոկատը դուրս են շպրտել ԻԼԻՊ–ի գրոհայիններին Փալմիրայի հյուրանոցային համալիրից և այժմ սեղմում են ահաբեկիչներին քաղաքի կենտրոնում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 12:17 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը Փալմիրայի կենտրոնում է

Սիրիայի կառավարական բանակը և «Անապատի բազեներ» աշխարհազորայինների ջոկատը դուրս են շպրտել ԻԼԻՊ–ի գրոհայիններին Փալմիրայի հյուրանոցային համալիրից և այժմ սեղմում են ահաբեկիչներին քաղաքի կենտրոնում։

Զինյալները կատաղի դիմադրություն են ցույց տալիս՝ կրակ բացելով ականանետերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Ռազմական փորձագետները կարծում են, որ Փալմիրայի ազատագրումը կօգնի սիրիացի զինվորականներին բացել Ռաքքա տանող ճանապարհը և կնպաստի Իրաքի հետ սահմանները վերահսկողության տակ վերցնելուն։

7or.am

24/3/2016