Կատարը պահանջել է առկախել մարդու իրավունքների խորհրդում Արաբիայի և Էմիրությունների անդամակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94626-Կատարը_պահանջել_է_առկախել_մարդու_իրավունքների_խորհրդում_Արաբիայի_և_Էմիրությունների_անդամակցությունը
Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների սառեցումից մեկ տարի անց, Դոհան պահանջել է առկախել մարդու իրավունքների խորհրդում Արաբիայի և Էմիրությունների անդամակցությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 23, 2018 18:31 Asia/Tehran
  • Կատարը պահանջել է առկախել մարդու իրավունքների խորհրդում Արաբիայի և Էմիրությունների անդամակցությունը

Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների սառեցումից մեկ տարի անց, Դոհան պահանջել է առկախել մարդու իրավունքների խորհրդում Արաբիայի և Էմիրությունների անդամակցությունը:

Կատարի «Ալ-Վաթան» օրաթերթի գրությամբ, Կատարի մարդու իրավունքների ազգային կոմիտեի նախագահ՝ Ալի Բին Սամիխ Ալ-Մերին ՄԱԿ-ի Ժնևյան նստավայրում գումարված նիստում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից պահանջել է քայլեր անել Կատարին շրջափակող երկրների դեմ, քննարկել այդ կապակցությամբ մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի հաղորդագրությունները և առկախել մարդու իրավունքների խորհրդում Արաբիայի և Էմիրությունների անդամակցությունը:

Բին Սամիխ Ալ-Մերիի խոսքերով, Կատարն այդ պահանջը ներկայացրել է հաշվի առնելով մարդու իրավունքների խորհրդի կազմավորման մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևի հիմունքով Արաբիայի և Էմիրությունների կողմից Կատարի ժողովրդի իրավունքների  ոտնահարման փաստը: