Դատապարտվել է Եմենում սաուդցիների ոճրագործությունների նկատմամբ ՄԱԿ-ի լռությունը
Եմենի ազգային փրկության կառավարության խոսնակը դատապարտել է Եմենում սաուդյան կոալիցիայի ոճրագործությունների դիմաց ՄԱԿ-ի ու նրան կից կառույցների քար լռությունը:
ԻՌՆԱ-ի կիրակի առավոտյան կատարած հաղորդման համաձայն, Եմենի ազգային փրկության կառավարության խոսնակ Աբդոլսալամ Ջաբերը, դատապարտելով Եմենի հարավային նահանգներում գաղտնի բանտեր կառուցելու և կալանավորների դեմ ոտնձգություններ իրականացնելու Էմիրությունների և ԱՄՆ-ի քայլն, ասել է. «Եթե չլիներ ՄԱԿ-ի ու նրան կից կառույցների լռությունն, այս նենգ ոճրագործությունները չէին շարունակվի»:
Աբդոլսալամ Ջաբերը նաև դատապարտել է Ալ-Հուդայդա նահանգի դեմ սաուդցի ոտնձգիչների հարձակումներն արդարացնող ՄԱԿ-ին կից կառույցների ու այլ կազմակերպություններ որոշ հայտարարություններ և մերժել է Եմենի ժողովրդին հումանիտար օժանդակությունների առաքման գործում ազգային փրկության կառավարության կողմից խափանարարություններ կատարվելու մասին Միջազգային համաներում կազմակերպության հայտարարությունը:
Չնայած հումանիտար իրավիճակի սրման վերաբերյալ միջազգային շրջանակների նախազգուշացումներին, Արաբիայի ու Էմիրությունների գլխավորած ագրեսոր կոալիցիան, հունիսի 13-ից Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Հուդայդա նավահանգիստը գրավելու նպատակով լայնամասշտաբ հարձակումներ է սկսել, ինչը հանդիպել է Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների ուժերի դիմադրությանը:
Ալ-Հուդայդան Կարմիր ծովում Եմենի երկրորդ մեծ նավահանգիստն է, որը համարվում է դրսի աշխարհի հետ այդ երկրի շրջափակման մեջ գտնվող ժողովրդի ծովային միակ կապն ու նաև Եմեն հումանիտար օժանդակությունների առաքման միակ անցուղին: