Հայտնի է քաղխորհուրդների ընտրության օրը Սիրիայում
Հունիս 24, 2018 18:49 Asia/Tehran
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր ուղարկած շրջաբերական նոտայում հայտարարել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 16-ին այդ երկրում տեղի կունենան քաղխորհուրդների ընտրությունները:
Ինչպես հաղորդում է Սիրիայի պետական լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ն, քաղխորհուրդների ընտրությունների շեմին Սիրիայի բանակը և Դիմադրության ուժերը ակնառու հաղթանակներ են արձանագրել ահաբեկիչների նկատմամբ: Ներկա դրությամբ Սիրիայի հողի մոտ 18 տոկոսն է գտնվում ահաբեկիչների ձեռքում:
Սիրիայում ահաբեկիչների կրած պարտությունն անհանգստացրել է նրանց արևմուտքի ու արաբ հովանավորներին և սիոնիստներին: Այդ ընտրությունները կարող են հող նախապատրաստել երկրում ժողովրդի մասնակցությամբ ահաբեկչությանը պարտության մատնելու համար:
Պիտակ