Թուրքիան մերժել է Իրանին շրջափակելու ԱՄՆ առաջարկը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94997-Թուրքիան_մերժել_է_Իրանին_շրջափակելու_ԱՄՆ_առաջարկը
Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին անգամ հերքել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նավթային պատժամիջոցներ իրականացնելու ԱՄՆ պահանջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2018 13:27 Asia/Tehran
  • Թուրքիան մերժել է Իրանին շրջափակելու ԱՄՆ առաջարկը

Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին անգամ հերքել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նավթային պատժամիջոցներ իրականացնելու ԱՄՆ պահանջը:

Ուրբաթ օրը NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Իրանի հետ նավթային առևտուր ունեցող երկրներին պատժելու ամերիկացի պետայրերի սպառնալիքները, ասելով. «Անկարան չի դադարեցնելու Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունները»:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին երկու օր առաջ ասել էր, որ Իրանից նավթի գնումը դադարեցնելու համար ԱՄՆ-ի պահանջը ոչ մի երկրի չի պարտադրվում։

ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ համագործակցող երկրներից պահանջել էր 2018 թվականի նոյեմբերից դադարեցնել Իրանից նավթի գնումը՝ նշելով, որ այդ հարցում բացառություններ չկան: