Տարածաշրջանում զարգացումներն դիմադրության առանցքի օգտին են. Սեյեդ Հասան Նասրոլլահ
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է. «Տարածաշրջանում զարգացումները դիմադրության առանցքի օգտին են և Սիրիայում զինված խմբերը փլուզվում են»:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սեյեդ Հասան Նասրոլլահն ուրբաթ օրն իր ելույթում նշել է, որ տարածաշրջանում ներկա իրավիճակը դիմադրության առանցքի օգտին է: Նա ասել է. «Ոմանք ձգտում են չարաշահել տարածաշրջանի զարգացումները, որին վերջ պիտի տրվի»:
«Սիրիայում ճակատամարտը ողջ տարածաշրջանի ու նրա ապագայի համար մղվող ճակատամարտ է և այսօր Սիրիայի հարավում ահաբեկչական խմբերի փլուզման նշաններ են հայտնվել»,-հայտարարեց Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն անդրադառնալով Սիրիայի զարգացումներին և այդ երկրում ահաբեկիչների կրած պարտությանը:
Նա միևնույն ժամանակ պահանջել է սիրիացի տարհանվածների կամավոր ու ապահով վերադարձն իրենց երկիր և հայտարարել, որ Հեզբոլլահը պատրաստ է այդ հարցում աջակցություն ցուցաբերել:
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն անդրադառնալով Սիրիայի հետ սահմանին Իրաքի դիմադրության խմբերի դեմ ավիահարվածներին, ասել է. «Իրաքի ու Սիրիայի սահմանում դիմադրության խմբերի դեմ հարձակումներին հարմար պատասխան պիտի տրվի»:
«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը և Իրանի դեմ սպառնալիքներն ու պատժամիջոցներն իրականացվում են «Դարի գործարք» ամերիկյան նախագծի շրջանակներում, որի նպատակն է հաշվեհարդար տեսնել Պաղեստինի հարցի հետ»,-նկատել է Սեյեդ Հասան Նասրոլլահն անդրադառնալով Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելուն:
Քննադատելով Լիբանանում կառավարության ձևավորման ձգձգվելը, Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է. «Կառավարության ձևավորման հապաղումը չափանիշների բացակայության պատճառով է»:
«Նախարարությունները պիտի բաժանվեն համաձայն խորհրդարանական ընտրությունների արդյունքների և կամ կուսակցությունների վայելած ժողովրդական համակրանքի հիման վրա: Իսկ կողմերը պիտի նվազեցնեն իրենց պահանջները, որպեսզի շտապ կերպով ձևավորվի Լիբանանի կառավարությունը»,-հայտարարել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը: