Պաղեստինի միջազգային պաշտպանները փորձում են իսրայելական ընկերություններին հեռացնել Եվրամիության նախագծերից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95071-Պաղեստինի_միջազգային_պաշտպանները_փորձում_են_իսրայելական_ընկերություններին_հեռացնել_Եվրամիության_նախագծերից
Սիոնիստական օրաթերթի հաղորդման համաձայն՝ Պաղեստինի պաշտպան ակտիվիստները փորձել են Եվրամիության հետազոտական-զարգացման մի նախագծից հեռացնել իսրայելական ընկերություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2018 13:55 Asia/Tehran
  • Պաղեստինի միջազգային պաշտպանները փորձում են իսրայելական ընկերություններին հեռացնել Եվրամիության նախագծերից

Սիոնիստական օրաթերթի հաղորդման համաձայն՝ Պաղեստինի պաշտպան ակտիվիստները փորձել են Եվրամիության հետազոտական-զարգացման մի նախագծից հեռացնել իսրայելական ընկերություններին:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ «Իսրայել Հայում» սիոնիստական օրաթերթը գրել է, որ այդ քայլն իրականացնելով Իսրայելը կորցնելու է միլիարդավոր դոլարներ արժողությամբ Եվրոպայի հովանավորությունը գործնական ու տեխնոլոգիական ոլորտում:

Սիոնիստական այս օրաթերթը գրել է, որ «FP9» կոչվող այս նախագծի բյուջեն 100 միլիարդ դոլարի է հասնում:

Հունիսին 16 երկրների տարբեր միություններից ու իրավական կազմակերպություններից 154 խմբեր Եվրամիությունից պահանջել են իսրայելական անվտանգության ընկերություններին հեռացնել Եվրամիության նախագծից:

Իսրայելի բոյկոտման համաշխարհային շարժումը ողջ աշխարհի ընկերություններին, համալսարաններին ու միջազգային հաստատություններին կոչ է արել բոյկոտել Սիոնիստական ռեժիմին և Իսրայելի հետ առնչվող կազմակերպություններին: