Սիոնիստական ռեժիմն արգելել է ամերիկացի ակտիվիստի մուտքը Պաղեստին
Պաղեստինի բռնահարված ժողովրդին պաշտպանելու նպատակով «Բոյկոտ, ներդրման արգելք և պատժամիջոցներ» (BDS) հակաիսրայելական համաշխարհային շարժմանը աջակցելու պատճառով Սիոնիստական ռեժիմն արգելեց ամերիկացի ակտիվիստի մուտքը օկուպացված Պաղեստին:
«Բոյկոտ, ներդրման արգելք և պատժամիջոցներ» (BDS) հակաիսրայելական համաշխարհային շարժումը աշխարհի բոլոր ընկերություններին ԲՈՒՀ-երին, միջազգային հեղինակավոր հիմնարկություններին հորդորում է բոյկոտել Սիոնիստական ռեժիմին և սիոնիստական զավթիչներին պատկանող կազմակերպություններին:
Իսրայելական «Յեդիոտ ահրոնոտ» օրաթերթի փոխանցմամբ՝ սիոնիստական պաշտոնատարներն արգելել են ամերիկացի ակտիվիստի մուտքը 1948 թ. օկուպացված տարածքներ, որովհետև վերջինս Իսրայելի տնտեսական և քաղաքական բոյկոտի օգտին շարժման շրջանակում պահաջել է պատժել Իսրայելին և աջակցել Պաղեստինի ժողովրդին:
Իսրայելի ռեժիմի միգրացիայի հարցերով պաշտոնատարները հայտարարել են.«Ամերիկացի ակտիվիստը, որ ժամանել է 1948 թ. օկուպացված տարածքներում գտնվող «Բեն Գորյուն»-ի անվան միջազգային օդանավակայան, չի կարողացել մուտք գործել օկուպացված Պաղեստին»:
Ամերիկացի ակտիվիստը թուիթերի իր էջում գրել է.«Չնայած մուտքի վիզա էի ստացել, բայց սիոնիստների պաշտոնյաները արգելեցին իմ մուտքը բռնագրաված տարածքներ»: