Բահրեյնի արտաքին գործերի նախարարի կրկնվող հայտարարություններն Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95260-Բահրեյնի_արտաքին_գործերի_նախարարի_կրկնվող_հայտարարություններն_Իրանի_դեմ
Բահրեյնի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ Թեհրանը սպառնացել է կրճատել նավթի արտահանումը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 06, 2018 08:06 Asia/Tehran
  • Բահրեյնի արտաքին գործերի նախարարի կրկնվող հայտարարություններն Իրանի դեմ

Բահրեյնի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ Թեհրանը սպառնացել է կրճատել նավթի արտահանումը:

Սաուդյան Արաբիայի ռեժիմին հաճոյանալու նպատակով, Ալ-Խալիֆայի ռեժիմի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահամաված շրջափակումների հետևանքով,  Իրանը տնտեսական խնդիրների առջեւ է կանգնած:

Շվեյցարիայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի նավթային արտահանումը դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի խոսքերը, նշանակում են, որ ողջ տարածաշրջանը չի կարող նավթ արտահանել: 

Խալիդ Իբն Ահմադ ալ-Խալիֆան, անհիմն հայտարարություն անելով,  Իրանին մեղադրել է տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու մեջ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հերքելով Իրանի դեմ Բահրեյնի անհիմն մեղադրանքները, հայտարարել է, որ խնդիրը ուրիշների վրա բարդելով և կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, Ալե Խալիֆայի ռեժիմը չի կարող կարգավորվել այդ երկրի ներքին խնդիրները: