Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը արգելում է ԻԼԻՊ-ի ոչնչացումը. Մոսկվա
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ Սիրիայի «Ալ-Թենեֆ»-ում ամերիկացի զորայինների ներկայությունն արգելում է ԻԼԻՊ-ի ոչնչացումը:
Մարիա Զախարովան ընդգծել է. «Սիրիայի տարածքներում ահաբեկչության ոչնչացման առաքելության իրագործումն «Ալ-Թենեֆ»-ում ԱՄՆ-ի ռազմական անօրինական ու առանց պատճառաբանության ներկայության պատճառով բարդացել է»:
«Իրականության մեջ այս տարածքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի համար թաքստոց է դարձել և սիրիացի զորայիններին չի թույլատրվում մուտք գործել այդ ընդարձակ տարածքը»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաաֆարին վերջերս անդրադառնալով Միջին Արևելքում տիրող վիճակին ԻԼԻՊ-ին, սպառազինական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և վարժություններ փոխանցելու պատճառով քննադատել է ԱՄՆ-ին:
Սիրիայում ահաբեկիչների գրավումից ազատված տարածքներում ձեռք բերված բազմաթիվ փաստաթղթերը վկայում են, որ ԱՄՆ-ն շարունակում է համակողմանի աջակցություն ցուցաբերել նրանց: