Եվս հարյուրավոր սիրիացի փախստականներ Լիբանանից վերադառնում են Սիրիա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95324-Եվս_հարյուրավոր_սիրիացի_փախստականներ_Լիբանանից_վերադառնում_են_Սիրիա
Լիբանանում սիրիացի փախստականների ևս մեկ խումբ, որը գրանցվել էր հայրենիք վերադառնալու համար,շաբաթ օրը Արսալի բարձունքներում գտնվող «Վադի Համիդ» կոչվող անցուղուց տեղափոխվել է Սիրիայի Ալ-Կալամունի շրջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2018 13:23 Asia/Tehran
  • Եվս հարյուրավոր սիրիացի փախստականներ Լիբանանից վերադառնում  են Սիրիա

Լիբանանում սիրիացի փախստականների ևս մեկ խումբ, որը գրանցվել էր հայրենիք վերադառնալու համար,շաբաթ օրը Արսալի բարձունքներում գտնվող «Վադի Համիդ» կոչվող անցուղուց տեղափոխվել է Սիրիայի Ալ-Կալամունի շրջան:

Հղում անելով LBC հեռուստաընկերությանը,  «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, հաղորդել է,որ Լիբանանի ընդհանուր անվտանգության գլխավոր տնօրեն Աբբաս Էբրահիմն, անդրադառնալով սիրիացի փախստականներին հայրենիք տեղափոխելու իր առաքելությանն, ասել է.«Առաջին փուլում 500, երկրորդ փուլում 276 փախստականներ տեղափոխվել են Սիրիա և այսօր ևս հարյուրավոր սիրիացի փախստականներ վերադառնում են իրենց հայրենիք»:

Նաև բարձր գնահատելով սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու համար վերջիններիս անունները գրանցելու Լիբանանի Հեզբոլլահի նախաձեռնությունը,  Աբբաս Էբրահիմը հավելել է.«Լիբանանը սիրիացի փախստականների կամավոր վերադարձի շուրջ  համաձայնության է եկել  ՄԱԿ-ի փախստականների  հարցերով հանձնակատարի և  Սիրիայի իշխանությունների հետ»:

Լիբանանը ներկայումս հյուրընկալում է ավելի քան 1.5 միլիոն սիրիացի փախստականների: Վերջիններիս հայրենիք վերադառնալու դիմումներն օրըստօրե ավելանում են: