Սիոնիստական բնակավայրերը ընդլայնվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95325-Սիոնիստական_բնակավայրերը_ընդլայնվում_են
Պաղեստինյան կենտրոնի զեկույցում ասված է, որ պաղեստինցիներին իրենց տներից հեռացնելու նպատակով Սիոնիստական ռեժիմը փորձում է նոր սիոնիստական բնակավայրեր կառուցել և էթնիկական զտումներ իրականացնել Պաղեսրտինում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2018 13:28 Asia/Tehran
  • Սիոնիստական բնակավայրերը ընդլայնվում են

Պաղեստինյան կենտրոնի զեկույցում ասված է, որ պաղեստինցիներին իրենց տներից հեռացնելու նպատակով Սիոնիստական ռեժիմը փորձում է նոր սիոնիստական բնակավայրեր կառուցել և էթնիկական զտումներ իրականացնել Պաղեսրտինում:

Հղում անելով պաղեստինյան «Ալ-Յում Ալ Սաաբաա» լրատվական գործակալության «Մեհր» գործակալությունը հաղորդել է, որ Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը անցած շաբաթ սկսել պաղեստինցիների դեմ էթնիկական զտումների նոր գործողություններ և փորձում է ոչնչացնել Արևելյան Երուսաղեմում գտնվող  Ալ-Խան ալ-Ահմար գյուղը: 

Պաղեստինի տարածքների պաշտպանության և դիմադրության ազգային գրասենյակը հայտարարել է, որ օկուպանտ ռեժիմի  զինվորները փորձում են Ալ-Խան ալ-Ահմար գյուղի բնակիչներին տեղափոխել Ալ-Նավյամայի կամ Աբու Դիզի  շրջանը և  տարածքը վերածել ռազմական գոտու:

Զեկույցի համաձայն, պաղեստինցիների արտաքսումը նրանց տներից հնարավորություն է տալիս սիոնիստական բնակավայրերին ընդլայնվել: