Սիոնիստական բնակավայրերը ընդլայնվում են
Պաղեստինյան կենտրոնի զեկույցում ասված է, որ պաղեստինցիներին իրենց տներից հեռացնելու նպատակով Սիոնիստական ռեժիմը փորձում է նոր սիոնիստական բնակավայրեր կառուցել և էթնիկական զտումներ իրականացնել Պաղեսրտինում:
Հղում անելով պաղեստինյան «Ալ-Յում Ալ Սաաբաա» լրատվական գործակալության «Մեհր» գործակալությունը հաղորդել է, որ Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը անցած շաբաթ սկսել պաղեստինցիների դեմ էթնիկական զտումների նոր գործողություններ և փորձում է ոչնչացնել Արևելյան Երուսաղեմում գտնվող Ալ-Խան ալ-Ահմար գյուղը:
Պաղեստինի տարածքների պաշտպանության և դիմադրության ազգային գրասենյակը հայտարարել է, որ օկուպանտ ռեժիմի զինվորները փորձում են Ալ-Խան ալ-Ահմար գյուղի բնակիչներին տեղափոխել Ալ-Նավյամայի կամ Աբու Դիզի շրջանը և տարածքը վերածել ռազմական գոտու:
Զեկույցի համաձայն, պաղեստինցիների արտաքսումը նրանց տներից հնարավորություն է տալիս սիոնիստական բնակավայրերին ընդլայնվել: