Երկրորդ «Փրկության նավ»-ը Գազայի ափերից սկսեց իր ուղևորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95402-Երկրորդ_Փրկության_նավ_ը_Գազայի_ափերից_սկսեց_իր_ուղևորությունը
«Վերադարձի երթի և Գազայի հատվածի շրջափակմանը վերջ տալու ազգային կոմիտե»-ն տեղեկացրել է ի նշան բողոքի այդ տարածքի շրջափակման դեմ, Գազայի ափերից մեկ այլ նավի ուղևորության մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2018 13:00 Asia/Tehran
  • Երկրորդ «Փրկության նավ»-ը Գազայի ափերից սկսեց իր ուղևորությունը

«Վերադարձի երթի և Գազայի հատվածի շրջափակմանը վերջ տալու ազգային կոմիտե»-ն տեղեկացրել է ի նշան բողոքի այդ տարածքի շրջափակման դեմ, Գազայի ափերից մեկ այլ նավի ուղևորության մեկնարկի մասին:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս կոմիտեն մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Գազայի շրջափակման դեմ բողոքի շրջանակում, երեքշաբթի օրը, մեկ այլ նավ Գազայի ափերից կսկսի ուղևորությունը դեպի ծով, փոխադրելով «Վերադարձ»-ի երթի  մի խումբ վիրավորների, իսկ Սիոնիստական ռեժիմը կրելու է նավի ուղևորների անվտանգության պատասխանատվությունը»:

Գազայի հատվածի հազարավոր պաղեստինցի բնակիչներ մարտի 30-ին «Հողի օրվա» 42-րդ ամյակի հետ միաժամանակ սկսեցին «Վերադարձի իրավունք» խաղաղ երթը, որի ընթացքում մինչ այսօր նահատակվել են 145 և վիրավորվել են ավելի քան 15500 պաղեստինցիներ:

«Վերադարձի երթի և Գազայի հատվածի շրջափակմանը վերջ տալու ազգային կոմիտե»-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրելով Սիոնիստական ռեժիմին պարտադրել ազատ արձակել առաջին «Փրկության նավ»-ի նավապետին: