Երկրորդ «Փրկության նավ»-ը Գազայի ափերից սկսեց իր ուղևորությունը
«Վերադարձի երթի և Գազայի հատվածի շրջափակմանը վերջ տալու ազգային կոմիտե»-ն տեղեկացրել է ի նշան բողոքի այդ տարածքի շրջափակման դեմ, Գազայի ափերից մեկ այլ նավի ուղևորության մեկնարկի մասին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս կոմիտեն մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Գազայի շրջափակման դեմ բողոքի շրջանակում, երեքշաբթի օրը, մեկ այլ նավ Գազայի ափերից կսկսի ուղևորությունը դեպի ծով, փոխադրելով «Վերադարձ»-ի երթի մի խումբ վիրավորների, իսկ Սիոնիստական ռեժիմը կրելու է նավի ուղևորների անվտանգության պատասխանատվությունը»:
Գազայի հատվածի հազարավոր պաղեստինցի բնակիչներ մարտի 30-ին «Հողի օրվա» 42-րդ ամյակի հետ միաժամանակ սկսեցին «Վերադարձի իրավունք» խաղաղ երթը, որի ընթացքում մինչ այսօր նահատակվել են 145 և վիրավորվել են ավելի քան 15500 պաղեստինցիներ:
«Վերադարձի երթի և Գազայի հատվածի շրջափակմանը վերջ տալու ազգային կոմիտե»-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրելով Սիոնիստական ռեժիմին պարտադրել ազատ արձակել առաջին «Փրկության նավ»-ի նավապետին: