Սիրիայի խորհրդարանի նախագահ.«Ահաբեկչության հովանավորներն անակնկալի են եկել Սիրիայի բանակի հաջողություններից»
Անդրադառնալով ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի բանակի հաջողություններին, Սիրիայի խորհրդարանի նախագահն ասել է.«Ահաբեկիչներին հովանավորողներն անակնկալի են եկել այդ հաջողություններից»:
ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Դամասկոսում Իրաքի դեսպան Սաադ Մուհամմեդ Ռեզայի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուդե Սաբաղն ասել է.«Հակադարձելով Սիրիայի բանակի հաջողություններին, ահաբեկիչների հովանավորները ուղղակիորեն հարձակում են իրականացրել երկրի դեմ, սակայն Սիրիայի բանակի, ղեկավարության ու ժողովրդի դիմադրությամբ, մեկ անգամ ևս ձախողել են»:
«Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Իրաքի ու Սիրիայի դիմակայման արդյունքում ի չիք են դարձել տարածաշրջանում արևմտյան ու սիոնիստական դավադրությունները».ասել է Սիրիայի խորհրդարանի նախագահը:
Շնորհավորելով Սիրիայի հարավում այդ երկրի բանակի արձանագրած հաջողություններ կապակցությամբ, Դամասկոսում Իրաքի դեսպան Սաադ Մուհամմեդ Ռեզան նշել է, որ Սիրիայում ահաբեկչության ավարտը մոտ է:
Սիրիայում Իրաքի դեսպանը կարևորել է սահմանային անցուղիների վերաբացումը՝ առևտրափոխանակումների ընդլայնման նպատակով: