ԱՄՆ-ի զորայինների հարձակման հետևանքով զոհվել են աֆղան խաղաղ բնակիչներ
Աֆղանստանի արևելյան շրջաններում ԱՄՆ-ի զորայինների իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 3 աֆղան քաղաքացի:
Երեկ գիշեր Աֆղանստանի արևելյան Նանգհաարա նահանգի Խույգանի շրջկենտրոնի «Ղիում Խեյլ» բնակելի տարածքի վրա ԱՄՆ զորայինների իրագործած հարաձակուման հետևանքով վիարավերվել են մի խումբ խաղաղ քաղաքացիներ:
ԱՄՆ-ի զորայինները առ այսօր բազմիցս հարձակման թիրախ են դարձրել Աֆղանստանի տարբեր վայրերում գտնվող հիվանդանոցները, ուսուցման կենտրոներն ու բնակելի տարածքները, ինչից էլ զոհվել ու վիրավորվել են հազարավոր մարդիկ:
Աֆղանստանի տարբեր շրջաներում անվտանգության ապահովման պատրվակով ԱՄՆ-ի զորայինների կողմից իրականացվող հարձակումները վերջիններիս նկատմամբ զայրույթ ու ատելություն են առաջացրել այդ երկրի ժողովրդի մեջ։ Առ այսօր բազմիցս ընդգծվել է Աֆղանստանից ԱՄՆ-ի օկուպանտ ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը:
Ներկայումս Աֆղանստանում ներկա են 19 հազար արտասահմանցի զորայիններ՝ այդ թվում 16 հազար ամերիկացիներ: