Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95505-Սիրիայում_հայազգի_զինվոր_է_զոհվել
Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում զոհվել է սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանը: Այս մասին թվիթերյան իր էջում հուլիսի 9-ին գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2018 07:08 Asia/Tehran
  • Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել

Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում զոհվել է սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանը: Այս մասին թվիթերյան իր էջում հուլիսի 9-ին գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը:

«Տեղադրում եմ սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանի հուղարկավորության տեսանյութը: Նա պաշտպանել է Սիրիան ահաբեկիչներից, մասնակցել է հայ համայնքի պաշտպանությանը: Շատ հայեր են զոհվել սիրիական բանակի շարքերում մարտնչելիս, այդ թվում և իմ ընկերները», - Twitter-ում գրել է Գերմանիայում բնակվող լրագրողը:

Ինչպես երևում է վերջինիս հրապարակած տեսանյութում, Հայկ Օքադիշյանի հուղարկավորության ժամանակ դագաղը պատված է եղել Սիրիայի և Հայաստանի դրոշներով:

operativ.am