Սիրիայի հարավում հայտնաբերվել են ֆրանսիական արտադրության զենքեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95517-Սիրիայի_հարավում_հայտնաբերվել_են_ֆրանսիական_արտադրության_զենքեր
Դորաա նահանգի ազատագրված տարածքներում Սիրիայի բանակայինները հայտնաբերել են ֆրանսիական արտադրության զենքեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2018 11:32 Asia/Tehran
  • Սիրիայի հարավում հայտնաբերվել են ֆրանսիական արտադրության զենքեր

Դորաա նահանգի ազատագրված տարածքներում Սիրիայի բանակայինները հայտնաբերել են ֆրանսիական արտադրության զենքեր:

Ալ-Մայադին գործակալության հաղորդմամբ, Սիրիայի բանակը ահաբեկիչների թաքստոցներում հայտնաբերել է Ֆրանսիայի "Nexter" ընկերության արտադրության հակատանկային հրթիռները:

Սիրիայի հարվային շրջանների ազատագրման գործողությունների ընթացքում, այդ երկրի բանակը իր հսկողության տակ է առել Դորաա  նահանգի մեծ մասը և կարողացել է ահաբեկիչների հսկողությունից ազատագրել Հորդանանի հետ Սիրիայի «Նասիբ» սահմանային անցակետը:

Վերջին տարիների ընթացքում Ֆրանսիան արաբական երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին զենք վաճառող հիմնական երկրներից մեկն է:

Ըստ այս հաղորդման, երեկ գիշեր Սիրիայի բանակիին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Դորաա քաղաքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ահաբեկիչները իրենց ծանր ու կիսածանր զինտեխնիկանները հանձնեն Սիրիայի բանակին: