Սիրիայի հարավում հայտնաբերվել են ֆրանսիական արտադրության զենքեր
Դորաա նահանգի ազատագրված տարածքներում Սիրիայի բանակայինները հայտնաբերել են ֆրանսիական արտադրության զենքեր:
Ալ-Մայադին գործակալության հաղորդմամբ, Սիրիայի բանակը ահաբեկիչների թաքստոցներում հայտնաբերել է Ֆրանսիայի "Nexter" ընկերության արտադրության հակատանկային հրթիռները:
Սիրիայի հարվային շրջանների ազատագրման գործողությունների ընթացքում, այդ երկրի բանակը իր հսկողության տակ է առել Դորաա նահանգի մեծ մասը և կարողացել է ահաբեկիչների հսկողությունից ազատագրել Հորդանանի հետ Սիրիայի «Նասիբ» սահմանային անցակետը:
Վերջին տարիների ընթացքում Ֆրանսիան արաբական երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին զենք վաճառող հիմնական երկրներից մեկն է:
Ըստ այս հաղորդման, երեկ գիշեր Սիրիայի բանակիին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Դորաա քաղաքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ահաբեկիչները իրենց ծանր ու կիսածանր զինտեխնիկանները հանձնեն Սիրիայի բանակին: