Սիրիայի բանակը հարձակվել է Կունեյտրայի արվարձանի վրա
Սիրիայի ուժերը կիրակի օրը շարունակելով իրենց հարձակումները Կունեյտրա նահանգի վրա, իրենց հսկողության տակ են առել նահանգի արվարձանում գտնվող առաջին ավանը: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
«Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» ղեկավար Ռամի Աբդոլռահմանը հայտարարել է. «Սիրիայի բանակի ուժերը և նրանց դաշնակիցները օդային ծանր հարձակում են սկսել Կունեյտրա արվարձանի վրա: Այս շրջանում ծանր բախումներ են տեղի ունեցել սիրիական զորքի և խռովարար խմբերի միջև»:
Հաղորդումները վկայում են, որ սիրիական ուժերին հաջողվել է հսկողության տակ առնել Կունեյտրա արվարձանի կենտրոնական Մասհարա ավանը:
Կունեյտրա նահանգը գտնվում է Սիրիայի սահմանում գտնվող Գոլանի բարձունքների մոտ:
Սիրիայի արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական ու ամենակարևոր ռազմաբազաները գտնվում են Ալ-Օմար նավթի խոշորագույն հանքավայրի մոտ: ԱՄՆ-ն հարձակվելով Սիրիայի վրա մինչ այսօր մի քանի ռազմաբազա է ստեղծել այդ երկրի արևելյան հատվածում Իրաքի հետ սահմանի մոտ:
ԱՄՆ-ի կարևորագույն ռազմաբազաներից Ալ-Թանֆ քաղաքի ռազմաբազան է, որը գտնվում է Սիրիայի, Հորդանանի ու Իրաքի միջև սահմանային եռանկյունու մոտ: