Սիրիայի բանակը հարձակվել է Կունեյտրայի արվարձանի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95650-Սիրիայի_բանակը_հարձակվել_է_Կունեյտրայի_արվարձանի_վրա
Սիրիայի ուժերը կիրակի օրը շարունակելով իրենց հարձակումները Կունեյտրա նահանգի վրա, իրենց հսկողության տակ են առել նահանգի արվարձանում գտնվող առաջին ավանը: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2018 14:39 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը հարձակվել է Կունեյտրայի արվարձանի վրա

Սիրիայի ուժերը կիրակի օրը շարունակելով իրենց հարձակումները Կունեյտրա նահանգի վրա, իրենց հսկողության տակ են առել նահանգի արվարձանում գտնվող առաջին ավանը: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

«Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» ղեկավար Ռամի Աբդոլռահմանը հայտարարել է. «Սիրիայի բանակի ուժերը և նրանց դաշնակիցները օդային ծանր հարձակում են սկսել Կունեյտրա արվարձանի վրա: Այս շրջանում ծանր բախումներ են տեղի ունեցել սիրիական զորքի և խռովարար խմբերի միջև»:

Հաղորդումները վկայում են, որ սիրիական ուժերին հաջողվել է հսկողության տակ առնել Կունեյտրա արվարձանի կենտրոնական Մասհարա ավանը:

Կունեյտրա նահանգը գտնվում է Սիրիայի սահմանում գտնվող Գոլանի բարձունքների մոտ:

Սիրիայի արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական ու ամենակարևոր  ռազմաբազաները գտնվում են Ալ-Օմար  նավթի խոշորագույն հանքավայրի մոտ: ԱՄՆ-ն հարձակվելով  Սիրիայի վրա մինչ այսօր մի քանի ռազմաբազա է ստեղծել այդ երկրի արևելյան հատվածում Իրաքի հետ սահմանի մոտ:

ԱՄՆ-ի կարևորագույն ռազմաբազաներից  Ալ-Թանֆ քաղաքի ռազմաբազան է, որը գտնվում է Սիրիայի, Հորդանանի ու Իրաքի միջև սահմանային եռանկյունու մոտ: