Միջազհգային քրեական դատարանում պետք է դատի տա Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95686-Միջազհգային_քրեական_դատարանում_պետք_է_դատի_տա_Սիոնիստական_ռեժիմի_ղեկավարներին
Իրանի խորհրդարանում պաղեստինյան ինթիֆադայի աջակցության միջազգային կոնֆերանսիի մշտական քարտուղարությունը, դատապարտելով Գազայում սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, աշխարհին կոչ է արել հիմք ստեղծել Միջազգային քրեական դատարանում (Հաագայում) պատերազմական հանցագործություն իրականացրած Սիոնիստական ռեժիմի ղեկավարների դատավարության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2018 11:25 Asia/Tehran
  • Միջազհգային քրեական դատարանում պետք է դատի տա Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին

Իրանի խորհրդարանում պաղեստինյան ինթիֆադայի աջակցության միջազգային կոնֆերանսիի մշտական քարտուղարությունը, դատապարտելով Գազայում սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, աշխարհին կոչ է արել հիմք ստեղծել Միջազգային քրեական դատարանում (Հաագայում) պատերազմական հանցագործություն իրականացրած Սիոնիստական ռեժիմի ղեկավարների դատավարության համար:

Պաղեստինյան ինտիֆադայի աջակցության միջազգային կոնֆերանսի մշտական քարտուղարությունը  մի հայտարարությամբ ընդգծել է.«Ղոդսի ահաբեկիչ և օկուպանտ ռեժիմը, 12 տարի պաշարված պահելով Գազայի բնակչությանը և նրանց զրկելով կյանքի հիմնական իրավունքներից, կրկին փորձում է ԱՄՆ-ից ստացած ամենաարդիական ռազմական տեխնիկայով ռմբակոծել Գազայի հատվածը, չնչացելով տարածաշրջանի կենսական ենթակառուցվածքները»:

Հայտարարության մեջ նշվում է, որ իսլամական աշխարհում տիրող լռությունը և անտարբերությունը, հատկապես որոշ արաբական երկրներում, որոնք կապ ունեն Սիոնիստական ռեժիմի հետ, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների անտարբերությունը, Սիոնիստական  ռեժիմին  հնարավորություն են տալիս շարունակել  հանցագործությունները Պաղեստինի ճնշված  ժողովրդի դեմ: