Սիրիայում իրանցի խորհրդատուների ներկա են Թեհրանի ու Դամասկոսի համաձայնությամբ. Ջաբերի Անսարի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95713-Սիրիայում_իրանցի_խորհրդատուների_ներկա_են_Թեհրանի_ու_Դամասկոսի_համաձայնությամբ._Ջաբերի_Անսարի
Քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականը երկուշաբթի օրը Բեյրութում Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցումներին, ընդգծել է. «Սիրիայում իրանցի խորհրդատուների ներկայության շարունակվելը պայմանավորված է Թեհրանի ու Դամասկոսի համաձայնությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2018 02:48 Asia/Tehran
  • Սիրիայում իրանցի խորհրդատուների ներկա են Թեհրանի ու Դամասկոսի համաձայնությամբ. Ջաբերի Անսարի

Քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնականը երկուշաբթի օրը Բեյրութում Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցումներին, ընդգծել է. «Սիրիայում իրանցի խորհրդատուների ներկայության շարունակվելը պայմանավորված է Թեհրանի ու Դամասկոսի համաձայնությամբ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ջաբերի Անսարին ընդգծել է. «Իրանցի խորհրդատուները Սիրիայի կառավարության դիմումի համաձայն և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով ներկա են լինելու այդ երկրի հյուսիսային, հարավային, արևելյան ու արևմտյան ցանկացած կետում»:

«Սիրիայում հիմա կա  ահաբեկչության երկու տեսակ: Առաջինը Սիոնիստական ռեժիմի արմատավորած պետական ահաբեկչությունն է, որը հանգեցրել է Սիրիայի տարածքի որոշ բաժինների բռնազավթմանը, իսկ մյուսը՝ ծայրահեղական ահաբեկչությունը»,-հավելել է նա:

«Ահաբեկչության երկու տեսակների դեմ պայքարում Իրանն օժանդակում է Սիրիային»,-ասել է  Ջաբերի Անսարին:

Քաղաքական հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ խորհրդականը երկուշաբթի օրը Սիրիայից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ մեկնեց:

Ջաբերի Անսարին կիրակի օրը Սիրիայում հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի պաշտոնատարների, այդ թվում նախագահ Բաշար Ասադի հետ: