Սիոնիստական ռեժիմի պառլամենտում վավերացվել է ամենառասիստական օրենքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95792-Սիոնիստական_ռեժիմի_պառլամենտում_վավերացվել_է_ամենառասիստական_օրենքը
Չնայած «Հրեաների երկրի» նախագծի շարունակման դեմ հրեաների ծավալուն բողոքներին, Սիոնիստական ռեժիմի պառլամենտը վավերացնելով այդ օրինագիծը, այն վերածել է օրենքի:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 19, 2018 07:17 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի պառլամենտում վավերացվել է ամենառասիստական օրենքը

Չնայած «Հրեաների երկրի» նախագծի շարունակման դեմ հրեաների ծավալուն բողոքներին, Սիոնիստական ռեժիմի պառլամենտը վավերացնելով այդ օրինագիծը, այն վերածել է օրենքի:

«Թայմզ Իսրայելե» կայքի հաղորդմամբ, «Հրեաների երկիր» վիճահարույց օրինագիծը Պաղեստինն ամբողջությամբ սիոնիստների երկիր  է համարում և պաղեստինցիներին զրկում է մարդկային ու քաղաքացիական իրավունքներից և եբրայերենը հայտարարել է պաշտոնական լեզու: Սիոնիստական ռեժիմի պառլամենտում այս օրինագիծը վավերացվել և օրենքի ուժ է ստացել 62 թեր, 55 դեմ և 2 ձեռնպահ ձայներուվ: 

Կիրակի օրն այս օրինագիծը վարչապետ Բենիամին Նեթանյահուի և կրթության նախարար Նեֆթալի Բենեթի կողմից փոփոխությունների է ենթարկվել: Այսպիսով օրինագծի հետևյալ կետը՝ «Հասարակության իսկության պահպանման նպատակով ստեղծել նույն ազգությունն ու օրենքներն ունեցող ժողվրդից կազմված հասարակություն» փոխարինվել է «Հրեական ավաններ» հիմունքով կետով:

Այս օրենքը Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելուց բացի, ազգային արժեք է համարում սիոնիստաբնակ ավանների ընդլայնումը և քայլեր է ձեռնարկում առկա ավանների ընդլայնման ու նոր սիոնիստաբնակ ավանների կառուցման համար: 

Օկուպացված Պաղեստինի Թել Ավիվի հազարավոր բնակիչներ կիրակի օրը բողքի ցույց են ացկացրել «Հրեաների երկիր» օրինագծի դեմ:

ԱՄՆ-ի հրեական միությունները, բողոքելով այդ օրինագծի դեմ, այն ռասիստական են անվանել և Քնեսեթին կոչ են արել չվավերացնել այդ օրինագիծը: