Համաս.«Քնեսետի որոշումը լեգետիմացնում է Սիոնիստական ռեժիմի ռասիզմը»
Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման խոսնակն ընդգծել է. «Իսրայելի քնեսետում «հրեական պետության» օրենքի վավերացումը լեգիտիմացնում է Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունը»:
Համասի խոսնակ Ֆոզի Բարհումը հայտարարել է, որ «հրեական պետություն» օրենքի վավերացումը վտանգում է պաղեստինցիների՝ իրենց պատմական հայրենքում գոյատևման իրավունքը:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սաեբ Արաղատը հայտարարել է, որ օրենքը հիմնված է ռասայական բնաջնջման վրա և անտեսում է պատմական տարածքի հիմնական բնակիչների իրավունքները:
Պաղեստինի իսլամական ջիհադի շարժման ավագ անդամ Յուսեֆ ալ-Հեսայնենը հայտարարել է, որ Իսրայելի քնեսետի նոր օրենքը կհանգեցնի պաղեստինցիների ոչնչացմանը: Նա կոչ է արել ներքին, տարածաշրջանային և միջազգային ջանքերով դիմակայել այդ վտանգավոր դավադրությանը:
Հինգշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի քնեսետը 62 կողմ, 55 դեմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է «հրեական պետություն» օրինագիծը :
«Հրեական պետության» օրինագիծը հայտարարում է ամբողջ գրավյալ Պաղեստինի տարածքը միայն սիոնիստների համար և պաղեստինցիներին զրկել է բոլոր մարդկային և քաղաքացիական իրավունքներից: