Համաս.«Քնեսետի որոշումը լեգետիմացնում է Սիոնիստական ռեժիմի ռասիզմը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95803-Համաս._Քնեսետի_որոշումը_լեգետիմացնում_է_Սիոնիստական_ռեժիմի_ռասիզմը
Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման խոսնակն ընդգծել է. «Իսրայելի քնեսետում «հրեական պետության» օրենքի վավերացումը լեգիտիմացնում է Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2018 12:54 Asia/Tehran
  • Համաս.«Քնեսետի որոշումը լեգետիմացնում է Սիոնիստական ռեժիմի ռասիզմը»

Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման խոսնակն ընդգծել է. «Իսրայելի քնեսետում «հրեական պետության» օրենքի վավերացումը լեգիտիմացնում է Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունը»:

Համասի խոսնակ Ֆոզի Բարհումը հայտարարել է, որ «հրեական պետություն» օրենքի վավերացումը վտանգում է պաղեստինցիների՝ իրենց պատմական հայրենքում գոյատևման իրավունքը:  

Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Սաեբ Արաղատը հայտարարել է, որ օրենքը հիմնված է  ռասայական բնաջնջման վրա և անտեսում է պատմական տարածքի հիմնական բնակիչների իրավունքները:

Պաղեստինի իսլամական ջիհադի շարժման ավագ անդամ Յուսեֆ ալ-Հեսայնենը հայտարարել է, որ  Իսրայելի քնեսետի նոր օրենքը կհանգեցնի պաղեստինցիների ոչնչացմանը: Նա կոչ է արել ներքին, տարածաշրջանային և միջազգային ջանքերով դիմակայել այդ վտանգավոր դավադրությանը:

Հինգշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի քնեսետը 62 կողմ, 55 դեմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է «հրեական պետություն» օրինագիծը :

«Հրեական պետության» օրինագիծը հայտարարում է ամբողջ գրավյալ Պաղեստինի տարածքը միայն սիոնիստների համար և պաղեստինցիներին զրկել է բոլոր մարդկային և քաղաքացիական իրավունքներից: