Ամերիկացի զինվորականները Սիրիայի դպրոցներից մեկը վերածել են «սարսափազդու» բանտի
Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալության շաբաթ գիշեր կատարած հաղորդման համաձայն, ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում մի դպրոցի շենքը վերածել են «սարսափազդու» մեծ բանտի:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտարարել է. «Բանտը գտնվում է Ռաքքայի հյուսիսում գտնվող «Էյն Իսա» քաղաքավանի կենտրոնում գտնվող դպրոցի հին շենքում և իր մեջ տեղավորում է հազարավոր կալանավորների:
«Բանտի բոլոր աշխատողներն ամերիկացիներ են և աշխատում են խիստ գաղտնի պահվող պայմաններում»,-հավելել է «Անադոլու»-ն:
Ամերիկացիները շուրջ 30 հազար քմ տարածք զբաղեցնող այս բանտը վերահսկում են տեսագրող սարքերով:
Ռաքքա նահանգի կենտրոն Ռաքքա քաղաքը, որ 2013 թվականից ի վեր զավթվել էր ԻԼԻՊ-ի կողմից, 2017 թվականի հոկտեմբերի 17-ին լիովին ազատագրվեց և հայտնվեց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի Ժողովրդավարական ուժերի վերահսկողության տակ: