Ահաբեկիչների վերջին խումբը դուրս է եկել Ալ-Կունեյտրայից
Ահաբեկիչների երրորդ և վերջին խումբը դուրս է եկել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Ալ-Կունեյտրա նահանգից:
ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ներկայիս Կունեյտրա նահանգի ավելի քան 80 տոկոսը վերահսկվում է Սիրիայի բանակի կողմից:
Հաղորդումները վկայում են այն մասին, որ այդ խմբում ներկա շուրջ 850 հոգի չէին ցանկանում Սիրիայի կառավարության հետ կարգավորել խնդիրները, Երկրորդ խումբը ևս Իդլիբ էր մեկնել շաբաթ կեսօրին:
Ի դեպ, Սիրիայի բանակի մի հրամանատար ասել է. «Կունեյտրայում Թել Ալ-Ջաբիյա բլրի ազատագրմամբ, Սիրիայի բանակը այդ նահանգում կատարել է իր առաքելության 90 տոկոսը»:
Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայի պաշտոնատարների ու ահաբեկիչների միջև կայացած համաձայնության հիմամբ, զինված ահաբեկիչները Կունեյտրայից կմեկնեն Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգ: